Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում

14 Հոկտեմբեր, 2019 18:44
Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում

ՀՀ  վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով էկոնոմ դասով։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում նշել է Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ պարզաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, հարկատուների հաշվին:

Աննա Հակոբյանը Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։

Աննա Հակոբյան Շվեյցարիա էր մեկնել հոկտեմբերի 11-ին: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցել է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում վարչապետի տիկին Հակոբյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին