Կարևոր իրադարձություններ

Մարդկային տեսակ կա, որը կորչում է իր անցյալի հորձանուտում՝ դիվիդենտներ շահելու, իր արժեզրկված բրենդին նոր գին տալու համար. Սուրեն Սուրենյանց

14 Հոկտեմբեր, 2019 17:49
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Մարդկային տեսակ կա, որը կորչում է իր անցյալի հորձանուտում՝ դիվիդենտներ շահելու, իր արժեզրկված բրենդին նոր գին տալու համար. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հմայակի գինը՝ զրո

Մարդկային տեսակ կա, որը կորչում է իր անցյալի հորձանուտում՝ դիվիդենտներ շահելու, իր արժեզրկված բրենդին նոր գին տալու համար: Երեկվանից ուժգին ակտիվացել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ կաշվից դուրս գալով, Ծառուկյանին ցեխոտելով, որպեսզի կարողանա նոր տեր ու քսակ փնտրել, եկամտի նոր աղբյուր, որից սնուցի ուրացման ու քինախնդրության սիմբիոզ իր երևակայությունը:
Արժեք չստեղծող մարդիկ հաճախ թիրախավորում են հեղինակավոր մարդկանց՝ թեկուզև հանրության քննադատության ֆոնին նոր տեր գտելու համար:
Հմայակը այն քչերից է, որ քաղաքագիտությունն իջեցրել է արևելյան բազարի մակարդակին ու էժան գրդոնով է զբաղված՝ երջանկահիշատակ Դեմիրճյանին փնովելով Գեղամյանի, երկուսին՝ Ծառուկյանի մոտ:
Թող ինձանից չվիրավորվի Գագիկ Ծառուկյանը, բայց հասարակության մի ստվար զանգված ժամանակին նրանից երես թեքեց՝ Բարգավաճի համամասնական ցուցակում Հմայակի անունը տեսնելով: Երևի այս փաստը խելակորույս է արել նաև գրդոնչուն, որն՝ ուրանալով Ծառուկյանի առատաձեռնությունը, բարեսրտությունը, այսօր որոշել է խոպանի նոր սեզոն բացել՝ ԲՀԿ առաջնորդին անվանարկելու հաշիվն:
Հազար հարցում Ծառուկյանի հետ կարող եմ համակարծիք չլինել ու դրա մասին բարձրաձայնել՝ արժանանալով նրա հարգանքին, բայց մի ճշմարտություն չբարձրաձայնել չեմ կարող:
Ծառուկյանի հետ գոնե մեկ անգամ շփված մարդը, նրա հյուրընկալ օջախում գոնե մեկ անգամ հյուրընկալվածը, նրա սրտացավությունը տեսածը չի կարող իրեն թույլ տալ նման բառապաշար, արտահայտություններ, եթե, իհարկե, մանկուրդ չէ՝ հայտնված մարդկության ու ճակատագրի լուսանցքում:
Լավ չի Հմայակ, որ քեզ չեն ուզում տեսնել ոչ մի թիմում, որտեղ եղել ես, անունդդ չեն ուզում լսել որևէ միջավայրում, որտեղ խառնակչությունդ արագ բացահայտել են: Խնդիր ունեիր՝ էլի Ծառուկյանին դիմեիր, հավատա՝ տեսակիդ չգոյությամբ պայմանավորված մենությունդ հաշվի առնելով ու բարերսրտությամբ, կրկին ձեռք կմեկներ՝ իմանալով հանդերձ, որ հաջորդ վարկյանին թքելու ես այն աղբյուրի մեջ, որից սնվել ես:
...Բայց էնքան էժան գտնվեցիր, որ Նաիրայի ստվերի հետ կռվելով՝ քեզ գցեցիր Ծառուկյանի ոտքերի տակ: Գինդ զրոյացնում ես, երկրում էլ, թարսի պես, գնորդ չկա...
Մնաս բարով՝ զրոներիդ հետ....»

 

Լրահոս

Դիտել ավելին