Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. Armtimes.com

14 Հոկտեմբեր, 2019 15:57
Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. Armtimes.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որևէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- ասել է ԲԿ տնօրենը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին