Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ում 17-հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

14 Հոկտեմբեր, 2019 14:09
ՄԻԵԴ-ում 17-հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով։ Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը։

Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաև այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել՝ այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար։ Խոսքը ՀՀ կառավարության և այլ մարմինների մասին է։

Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար: Այդ հոդվածով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով։

 

Լրահոս

Դիտել ավելին