Կարևոր իրադարձություններ

Շանթ Սարգսյանը՝ Մ-18 աշխարհի փոխչեմպիոն

14 Հոկտեմբեր, 2019 14:00
Շանթ Սարգսյանը՝ Մ-18 աշխարհի փոխչեմպիոն

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններին Հայաստանի թիմը մասնակցել է 8 շախմատիստով և նվաճել 2 մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մ-18 մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել երկրորդ տեղը:

Նույն ենթախմբում Արթուր Դավթյանը հավաքել է 8 միավոր և արժանացել է բրոնզե մեդալի:

 

Լրահոս

Դիտել ավելին