Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

14 Հոկտեմբեր, 2019 13:56
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

ԵՄ-ն ավելի քան մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է:

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն է: Պատժամիջոցների ցանկում 1 ձեռնարկության և 9 քաղաքացու անուն կա, այդ թվում` ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ղեկավարի և նրա տեղակալի անունները:

Ցուցակում են նաև Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնց Լոնդոնը համարում է ՌԴ ԶՈՒ ԳՇ գործակալներ և մեղադրում Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին թունավորելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին