Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում 10-րդ դասարանցու են դանակահարել

14 Հոկտեմբեր, 2019 12:11
Արմավիրի մարզում 10-րդ դասարանցու են դանակահարել

Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։

Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։ Ըստ շրջանառող լուրերի, անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այստեղ էլ տեղի է ունեցել դեպքը, քանի որ մի քանի ժամ շարունակ ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացրել ավտոկայանի տարածքում։



 

Լրահոս

Դիտել ավելին