Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Նոր Գեղի գյուղում. մեկ մարդ հոսպիտալացվել է

14 Հոկտեմբեր, 2019 10:25
Ավտովթար Նոր Գեղի գյուղում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«911» ծառայություն հոկտեմբերի 13-ին, ժամը 23:13-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Հովհաննես Հ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հովհաննես Հ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին