Կարևոր իրադարձություններ

Շինաշխատանքների պատճառով ՀՀ-ում որոշ ճանապարհահատվածներ փակ են

14 Հոկտեմբեր, 2019 10:07
Շինաշխատանքների պատճառով ՀՀ-ում որոշ ճանապարհահատվածներ փակ են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը՝ 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին