Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Մակրոնը պատմել է Սիրիայի վերաբերյալ Թրամփի և Էրդողանի հետ խոսակցությունների մասին

13 Հոկտեմբեր, 2019 22:50
Մակրոնը պատմել է Սիրիայի վերաբերյալ Թրամփի և Էրդողանի հետ խոսակցությունների մասին
«Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է ստեղծել «անտանելի հումանիտար իրավիճակ»,-Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
 
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Թուրքիայի գործողությունը ամերիկացի և թուրք գործընկերների հետ:
 
«Մենք մտահոգ ենք Սիրիայում թուրքական գործողությամբ: Վերջին ժամերին մենք խոսեցինք ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանի հետ, և մեկ հստակ բան փոխանցեցինք նրանց՝ մեր ընդհանուր ցանկությունն է կանգնեցնել այս հարձակումը»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
 
Նա նշել է, որ իրենց համոզմունքն այն է, որ գործողությունը բացի անտանելի հումանիտար իրավիճակ ստեղծելուց կարող է նպաստել նաև տարածքում ԻՊ-ի ամրապնդմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին