Սիրիայի հյուսիսում ռազմարշավ իրականացնող թուրքական բանակի ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին։
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ М4 գրաված մայրուղին սահմանից 30-35 կմ հեռավորության վրա է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմարշավ է սկսել։