Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին:
Փաստի առթիվ հետաքննիչ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ նրա հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: