Հմայակ Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի շրջանակներում անդրադարձել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գրառման մասին Slaq.am-ի հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց.
«Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են։ Բնական է, որ սեփական ուժերով սեփական գոյության մասին չկորաղանալով հիշեցնել, պետք է փորձեն օգտագործել մեծ հեղինակություն ու հարգանք վայելող անձանց անուններ։ Սակայն նմանօրինակ ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության։ Հոգեդարձության դրսևորումները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և դրա տրամաբանական ավարտը անփառունակ ոչնչացումն է: Ես իհարկե հասկանում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում ավելորդ է պարկեշտության կամ բարոյականության կոչ անել, այդ իսկ պատճառով ընդամենը հորդորում եմ զերծ մնալ սեփական ոչնչության մասին հիշեցնելու նմանօրինակ անփառունակ փորձերից ու չբարբաջել աջուձախ»: