Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին` Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց:
Արդյունքում` Մկրտիչ Մ.-ն մնացել էր ավտոմեքենայի և պատի արանքում: Նրան առաջինն օգնության էին հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս էին բերել, իսկ օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: