Կարևոր իրադարձություններ

Սպիտակ քաղաքի Գլենդել թաղամասում տնակ է այրվել

13 Հոկտեմբեր, 2019 17:46
Սպիտակ քաղաքի Գլենդել թաղամասում տնակ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 20:22-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գլենդել թաղամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարպետաց թաղամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:42-ին, մարվել՝ 21:04-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է ոչ բնակելի տնակ՝ ամբողջությամբ (մոտ 27 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին