Կարևոր իրադարձություններ

Ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

13 Հոկտեմբեր, 2019 16:10
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
Ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաեւ Երեւանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27...+28 աստիճանի։ Վայելեք»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին