Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդները նման խմբեր ձևավորում է միայն իրենց անմիջական հարևանների հետ. Ալեն Սիմոնյան

13 Հոկտեմբեր, 2019 15:56
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Նիդերլանդները նման խմբեր ձևավորում է միայն իրենց անմիջական հարևանների հետ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:

Սա շատ հազվադեպ երևույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձևավորում են միայն իրենց անմիջական հարևանների հետ:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին