Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան

13 Հոկտեմբեր, 2019 15:15
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնել  է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, գրում է Sputnik Georgia-ն:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո սա Գախարիայի առաջին այցը կլինի Հայաստան: 

«Պարոն Գախարիան կայցելի Հայաստան մեկրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ»,- ասաց Մկոյանը։Հիշեցնենք, որ Գախարիան 2017 թվականի հունիսին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։

 

Լրահոս

Դիտել ավելին