Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

13 Հոկտեմբեր, 2019 14:27
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է.

«Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին:
Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր:
Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։

Նրա ստեղծագործության մեջ միշտ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին