Կարևոր իրադարձություններ

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի

13 Հոկտեմբեր, 2019 13:29
Հեղինակ՝ Հակոբ Ճաղարյան
Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի

Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավին  շատերը սխալմամբ շարունակում են վերագրել հայկական պատկանելիություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385):

Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ Տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:

Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:

Տեղեկացնում եմ` ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ:

«Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ:

Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները:

Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել:

Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինկան կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր:

Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»,–նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին