Կարևոր իրադարձություններ

Արարատի Ազատաշեն գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

13 Հոկտեմբեր, 2019 10:44
Արարատի Ազատաշեն գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին