Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

13 Հոկտեմբեր, 2019 10:21
Ֆրանսիան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

Ֆրանսիան որոշել է կասեցնել Թուրքիային զենքի մատակարարումը Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:

«Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ավարտված տեսնելու ակնկալիքով Ֆրանսիան որոշեց կասեցնել Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու բոլոր նախագծերը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Փարիզը կրկնել է, որ խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

«Այս հարձակումը սպառնում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի անվտանգությունն ու կայունացումը ապահովելուն ուղղված ջանքերին: Դա կհանգեցնի լուրջ հետևանքների: Գործողությունը խարխլում է եվրոպացիների անվտանգությունը»,-ասվում է փաստաթղթում:

Ֆրանսիայի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգում երկուշաբթի տեղի է ունենալու Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստ, որը հնարավորություն կտա համաձայնեցնել այս հարցում եվրոպական դիրքորոշումը:
 
 

Լրահոս

Դիտել ավելին