Կարևոր իրադարձություններ

Հայտարարությունը, թե հոգևորականները կարող են այցելել Դավիթ-Գարեջիի բոլոր վանքեր՝ իրականությանը չի համապատասխանում

12 Հոկտեմբեր, 2019 23:52
Հայտարարությունը, թե հոգևորականները կարող են այցելել Դավիթ-Գարեջիի բոլոր վանքեր՝ իրականությանը չի համապատասխանում

Ըստ Կիրիոն վարդապետի՝ վարչապետի կողմից բարձրաձայնված տեղեկատվությունը, թե հոգևորականները կկարողանան հասնել Դավիթ Գարեջիի բոլոր վանքերը՝ ճշգրիտ չէ:

 

«Եթե իրավիճակում որևէ փոփոխություն է տեղի ունեցել, ապա դա այն է, որ այս պահի դրությամբ վրացի հոգևորականները կարող են հասնել միայն Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարության տաճարին»: Այդ մասին Կիրիոն վարդապետը հայտարարել է «ИнтерпрессНьюс»-ին տված հարցազրույցում:

«100 մետր հեռավորությամբ գտնվող Ուդաբնոյի վանք (Ադրբեջանի տարածքում գտնվող), մտնել հնարավոր չէ: Այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվել: Այն շարունակում է մնալ փակ: Իրականությունն այն է, որ վրացի հոգևորականը կարող է բարձրանալ  Սուրբ Հարության վանք ու հետ դառնալ»,- ասել է Կիրիոն վարդապետը:

Այս տեսանկյունից ճիշտ չէ վարչապետի այն հայտարարությունը, թե հոգևորականները կկարողանան հասնել Դավիթ Գարեջիի բոլոր վանքերին:

Նշենք, որ օրեր առաջ Բաքու կատարած այցից հետո վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ից Դավիթ Գարեջի համալիրի տարածքում գտնվող եկեղեցիները կբացվեն վրաց հոգևորականության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին