Կարևոր իրադարձություններ

Շներին հրազենով վախեցնելիս հոր ոտքին է կրակել

12 Հոկտեմբեր, 2019 23:10
Շներին հրազենով վախեցնելիս հոր ոտքին է կրակել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 49-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ին, թափառող շներին իրենց տան բակ մտնելը արգելելու համար, որդին՝ իր օդաճնշիչ հրացանով 2 անգամ օդ է կրակել, ապա, լիցքավորելիս՝ անզգուշաբար կրակել է իր ոտքին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Մեկնած ոստիկաններին տղամարդը հրաժարվել է հաղորդում տալ:

 

Լրահոս

Դիտել ավելին