Կարևոր իրադարձություններ

Գողացել են թոշակառուի բանկային քարտը, կանխիկացրել գումարն ու բռնվել

12 Հոկտեմբեր, 2019 22:15
Գողացել են թոշակառուի բանկային քարտը, կանխիկացրել գումարն ու բռնվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 20-ին, կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին