Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը

12 Հոկտեմբեր, 2019 22:12
Բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին ժամը 17.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։

Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին