Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման ընթացքում հայկական շիրմաքարեր են հայտնաբերվել

12 Հոկտեմբեր, 2019 19:58
Հեղինակ՝ Վրաստանում ՀՀ դեսպանատուն
Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման ընթացքում հայկական շիրմաքարեր են հայտնաբերվել

Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրն որոշելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին