Կարևոր իրադարձություններ

Կամավոր զենք-զինամթերք են ներկայացրել ոստիկանություն

12 Հոկտեմբեր, 2019 19:22
Կամավոր զենք-զինամթերք են ներկայացրել ոստիկանություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, Արաքս գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 12.7 մմ տրամաչափի՝ 1, 7.62 մմ տրամաչափի՝ 90, 5.45 մմ տրամաչափի 42 փամփուշտ և նռնակ՝ պայթուցիչով։ Տղամարդը հայտարարել, որ ներկայացրածը հայտնաբերել է իր հայրական տան ննջասենյակի հատակի տակից՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ։ Իր համոզմամբ՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին ժամը 16.30-ի սահմաններում, Շինուհայր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 648 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

 

Լրահոս

Դիտել ավելին