Կարևոր իրադարձություններ

Մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջը տեղափոխվել է անվտանգ տարածք (տեսանյութ)

12 Հոկտեմբեր, 2019 18:08
Մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջը տեղափոխվել է անվտանգ տարածք (տեսանյութ)

ԱԻՆ «911» ծառայություն հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին