Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

12 Հոկտեմբեր, 2019 17:33
Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 10.49-ին, տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին