Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Սևան» ՔԿՀ–ի աշխատակիցները կանխել են թմրանյութերի փաթեթի փոխանցումը կալանավորներին

12 Հոկտեմբեր, 2019 14:57
«Սևան» ՔԿՀ–ի աշխատակիցները կանխել են թմրանյութերի փաթեթի փոխանցումը կալանավորներին

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա են եղել 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ, թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 32,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ 10,4 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։





Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին