Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. ԱԱԾ-ի բացահայտումը

12 Հոկտեմբեր, 2019 14:29
Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. ԱԱԾ-ի բացահայտումը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2002թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ.

«Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար.

Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:

ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ-հետազխուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների, իսկ հետագայում` գործի նախաքննության ընթացքում, պարզվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Յ. Խուցիշվիլին, Ա. Չոբանյանը և Զ. Վարդոսանիձեն 24.01.2002 թ. Թբիլիսի-Երևան երթուղային տաքսիով «Բագրատաշենի» մաքսակետով ՀՀ տարածք են տեղափոխել նշված թղթադրամները, որոնք պահել էին վրացերեն հաստափոր գրքի մեջ` էջերի հատուկ կտրվածքով պատրաստված թաքստոցում:

Երևանում նրանք հասցրել են իրացնել 21 հատ թղթադրամ` գնելով ոսկյա զարդեր և սննդամթերք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին