Կարևոր իրադարձություններ

Ղամիշլիում ահաբեկչական հարձակումից մարդիկ են զոհվել

12 Հոկտեմբեր, 2019 12:14
Ղամիշլիում ահաբեկչական հարձակումից մարդիկ են զոհվել

Սիրիայի հյուսիսում գտնվող և առայժմ քրդական վերահսկողության տակ մնացող Ղամիշլի քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել․ ահաբեկիչները մեքենա են պայթեցրել ռեստորաններից մեկի հարևանությամբ։

Բանուկ թաղամասում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևանությամբ կայանած մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով, ըստ քրդական կողմի, կա առնվազն 4 զոհ և 9 վիրավոր, սակայն տարբեր տվյալներով զոհերի թիվը հասնում է 10-ի։

Միջազգային մամուլը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայում արդեն տարիներ շարունակ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Լրահոս

Դիտել ավելին