Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վթար Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

12 Հոկտեմբեր, 2019 10:45
Վթար Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռիո» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes C180» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Կամո Հ.-ի (ծնված 1960 թ.) առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Դավիթ Մ.-ն (ծնված 1973 թ.) ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին