Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Հանրապետություն». Աշխարհի արձագանքը՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

12 Հոկտեմբեր, 2019 09:09
«Հայաստանի Հանրապետություն». Աշխարհի արձագանքը՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

«Նախօրեին Թուրքիան, ներխուժելով Սիրիայի հյուսիս, լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել քրդերի, մասնավորապես՝ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) և Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերի դեմ, որոնց ահաբեկչական խմբեր է անվանում:

Եվրոպայի երեք խոշոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ և դատապարտել Թուրքիայի քայլը, իսկ մինչ այդ Ֆրանսիան արդեն դատապարտել է: Բացի այդ, Լոնդոնն ու Փարիզը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, պահանջել արտահերթ նիստ գումարել՝ հարցը քննարկելու առնչությամբ: Եվրամիությունն ու բազմաթիվ անդամ երկրներ, այդ թվում՝  Իտալիան, Դանիան, Հոլանդիան, դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունները,Հոլանդիան նույնիսկ Թուրքիայի դեսպանին է հրավիրել ԱԳ նախարարություն:  Իսկ Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել գործողությունները և զսպվածություն դրսևորել: ՆԱՏՕ-ի արձագանքը վերլուծաբանները գնահատել են զգուշավոր, որը Անկարայից պահանջել է գործել կշռադատված: 

Սաուդյան Արաբիան, դատապարտելով Թուրքիայի հարձակումը, այն համարել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անկախության նկատմամբ: Լիբանանը, նույնպես դատապարտելով Անկարայի քայլը, այն զավթողական է համարել: Դատապարտող հայտարարություն են հնչել նաև արաբական աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին