Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է

12 Հոկտեմբեր, 2019 09:02
«Ժողովուրդ». Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաեւ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:

Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին