Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

«Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է

12 Հոկտեմբեր, 2019 08:35
«Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է

«Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել է հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դե­ֆիցիտ էր:

Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշ­խատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են՝ մեքենաները 4-5 օր է՝ կանգ­նած են հերթի մեջ: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գա­լիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենանե­րը: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»:

Բեռնափոխադրող ընկերություններից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին