Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն «Երևանի օրեր»

11 Հոկտեմբեր, 2019 19:48
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն «Երևանի օրեր»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվեն «Երևանի օրերը Վանաձորում»: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի նաև քաղաքի տոնը:

Հոկտեմբերի 24-ին, 
ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը: (Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան): 
Հոկտեմբերի 25 -ին,
ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Հոկտեմբերի 26-ին,
ժամը 19:00-ին «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:

 

Լրահոս

Դիտել ավելին