Կարևոր իրադարձություններ

Այսօր Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և մեծ հաշվով, հայ ազգի պատիվը. Թևան Պողոսյան

11 Հոկտեմբեր, 2019 19:23
Հեղինակ՝ Թևան Պողոսյան
Այսօր Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին և մեծ հաշվով, հայ ազգի պատիվը. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով` այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց հերոս Գարեգին Նժդեհին.

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր հերոս Գարեգին Նժդեհին, և նաև, մեծ հաշվով, հայ ազգի պատիվը: Շատ կարևոր է ու հպարտացնող: Աստված տա բոլորս դա անենք և ոչ միայն միջազգային հարթակներում, այլ հենց մեր առօրյա կյանքում:

Ու մի բան հիշեցի: Ամեն մարտի 5-ին մի շնորհավորական ուղերձ ունեմ, որ տարբեր ձևակերպումներով գրում եմ: Բայց միտքը միշտ նույն է:

Օրինակ՝ 2019թ.
«Երևի պատահական չէ, որ մեր նորագույն պատմության հաղթանակներ կերտած 3 իրական գեներալներ ծնվել են նույն օրը՝ այսօր: Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, շնորհավոր ձեր ծննդյան տոնը։ Խոնարհվում եմ:»

Կամ

2015թ..
«Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան, շնորհավոր ձեր ծննդյան օրը:

Բայց ոչինչ չի փոխվել: Այսօր շատ կգրվի Վազգենի մասին ու արժանի: Մեզ հերոսներ պետք են: Մենք պարտավոր ենք հերոսներ կերտել, պաշտել ու սիրել: Բայց մեզ նաև պետք է սովորել պաշպանել մեր հերոսներին ու հատկապես՝ կենդանիներին:»

Ու իրականում հասկանում եմ, որ մենք պետք է սովորենք պաշտպանել մեր հերոսներին: Պաշտպանել չի նշանակում ամենաթողությամբ օժտել նրանց, բայց որպես հասարկություն պաշտպանել նրանց մեր քայլերով, խոսքով, հարգանքով այնպես, որ աշխարհում որևէ մեկի մտքով չանցնի դիպչել մեր հերոսների պատվին»:

 

Լրահոս

Դիտել ավելին