Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են

11 Հոկտեմբեր, 2019 17:27
Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման եղել է այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացրեց և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» անվանեց, իսկ Փաշինյանը կտրուկ պատասխանեց Ալիևին՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին:

Ակնհայտ է, որ կողմերը քննարկել են նաև ԼՂ հարցը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին