Կարևոր իրադարձություններ

Որպես պետություն, ՌԴ-ն թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում. Զատուլին

11 Հոկտեմբեր, 2019 16:42
Որպես պետություն, ՌԴ-ն թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում. Զատուլին

Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Արցախի բարեկամների համաժողովում հայտարարել է, որ Արցախը չի կորցնի իր պետականությունը, իսկ «Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»:

«Վստահ եմ, որ Արցախը որևէ պահի չի կորցնի իր պետականությունը: Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը:

Զատուլինը հիշեցրել է, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձ տեղի ունեցավ 2016-ի ապրիլին. «Դա որևէ կերպ չէր հանդիսանում բարի մարդկանց պլան: Ռուսաստանը փորձել է իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ «պայթյունը» մեղմվի: Վստահ եմ, որ Արցախը շատ ավելի մոտ է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ կողմերի միջև ողջախոհության առկայության դեպքում: Կարող եք վստահ լինել, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում: Համոզված եմ դրանում»:

Ստեփանակերտում մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաժողովում հայտարարել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին