Կարևոր իրադարձություններ

Երիտասարդի մոտ կոկաին են հայտնաբերել․ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացահայտումը

11 Հոկտեմբեր, 2019 16:26
Երիտասարդի մոտ կոկաին են հայտնաբերել․ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացահայտումը

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն է եղել։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս կոկայինի նմանվող զանգվածներ են եղել, ինչպես և մեթամֆետամին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին