Կարևոր իրադարձություններ

«Ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակը հաղթահարելու համար Նոբելյան մրցանակ է տրվել Եթովպիայի վարչապետին

11 Հոկտեմբեր, 2019 13:43
«Ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակը հաղթահարելու համար Նոբելյան մրցանակ է տրվել Եթովպիայի վարչապետին

Այսօր հայտնի է դարձել Խաղաղության նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողի անունը։ Նա Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին է։ Այս գործիչը մեծ ավանդ ունի Եթովպիայի ու հարևան Էրիտրեայի միջև երկար ձգված սահմանային հակամարտության, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի հաղթահարման ուղղության իրականացվող աշխատանքում։

Երկու հարևան երկրները տասնամյակներ շարունակ լարված դիմակայության մեջ են եղել սահմանների վերաբերյալ անհամաձայնության պատճառով։ Դրա պատճառով երկու երկրներն էլ շարունակ զինվել են, ու Էրիտրեան մի քանի տարի շարունակ գլխավորել է ամենառազմականացված երկրների ցուցակը (Հայաստանն ու Իսրայելը այդ ցուցակի առաջատարներից են եղել և շարունակում են մնալ այնտեղ)։

Եթովպիայի վարչապետը, սակայն, այս ընթացքում կարողացել է Էրիտրեայի նախագահի հետ համաձայնության եզրեր գտնել՝ սառը հակամարտությունը հաղթահարելու գործում։ Դրա համար, ըստ Նոբելյան հանձնաժողովի, Եթովպիայի վարչապետի հետ «մրցանակը կիսում են» նաև Էրիտրեայի նախագահն ու բոլոր այն գործիչները, որոնք իրենց նպաստն են բերել այս հաջողությանը հասնելու գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին