Կարևոր իրադարձություններ

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով․ Բակո Սահակյան

11 Հոկտեմբեր, 2019 12:58
Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով․ Բակո Սահակյան

Արցախի պետականաշինության հիմքը անկախ, ինքնիշխան, հզոր, ժողովրդավարական պետություն ստեղծելու մղումն է։ Այս մասին այսօր Ստեփանակերտում «Արցախի բարեկամների համաժողովի» ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին-իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրները առաջնային են նաև բանակցային գործընթացում»,- ասաց Բակո Սահակյանը։

Նախագահը վերահաստատեց, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է, առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով»,- ասաց Սահակյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին