Կարևոր իրադարձություններ

Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

11 Հոկտեմբեր, 2019 12:27
Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում և օգտագործում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հաջորդ օրը, դատարանի որոշման հիման վրա խուզարկվել է հիշյալ տունն ու օժանդակ շնությունը։ Արդյունքում՝ տան նկուղում հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար ինքնաշեն հրազեն, «ՏՕԶ» տեսակի փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, 5,45 մմ տրամաչափի՝ 9, 7,62 մմ տրամաչափի 16 և որսորդական հրացանի 10 փամփուշտներ։ Հայտնաբերվել են նաև որսորդական հրացանի փամփուշտի պարկուճ, «ՏՕԶ»-ի 9 փամփուշտ, «Սոկոլ» գրառմամբ վառոդ և որսորդական հրացանի փամփուշտներ պատրաստելու պարագաներ։

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, փամփուշտները 3 տարի առաջ է բերել Արցախից, իսկ ինքնաշեն հրազենն ու սարքը նկուղում է պատրաստել։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Քննությունը շարունակվում է։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին