Կարևոր իրադարձություններ

Սաուդյան ափերի մոտ գտնվող իրանական տանկերում պայթյուն է որոտացել

11 Հոկտեմբեր, 2019 11:32
Սաուդյան ափերի մոտ գտնվող իրանական տանկերում պայթյուն է որոտացել

Կարմիր ծովում՝ Սաուդյան Արաբիայի ափերից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող իրանական տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Նավն ուսումնասիրող մասնագետները չեն բացառում ահաբեկչության վարկածը։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։

Պայթյունը տեղի է ունեցել Կարմիր ծովի միջնամասում՝ արաբական Ջիդդա նավահանգստից մոտ 96 կմ հեռավորության վրա։ Ընդ որում՝ այս նկարագրությունից պարզ է դառնում, որ իրանական նավը փորձել է հնարավորինս հեռու մնալ արաբական ափից՝ եգիպտական ափին ավելի մոտ լողալով։

Նավի վրա պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նավթ տեղափոխող տանկերի երկու հիմնական պահեստարանները, նավթը սկսել է լցվել ծովը։ Անձնակազմի շրջանում, սակայն, ինչպես պնդում է իրանական կողմը, կորուստներ չեն եղել։

Սա, հիշեցնենք, տեղավորվում է «տանկերային պատերազմի» ծիրի մեջ։ Դեռ ամիսներ առաջ սաուդյան կողմը հայտարարեց, որ իրանական հարձակում է եղել իրենց տանկերների վրա․ պայթեցվել էին դրանցից երկուսը։ Ապա սկսվեցին փոխադարձ «ձերբակալությունները»․ բրիտանացիները Ջիբրալթարում կալանքի տակ առան իրանական տանկեր, իրանցիները Հորմուզի նեղուցում կալանքի տակ վերցրին բրիտանական առևտրային նավ։

Երկու կողմերն էլ հետագայում բաց թողեցին միմյանց նավերը, առճակատումից հնարավոր եղավ խուսափել, բայց լարվածությունը պահպանվեց։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին