Կարևոր իրադարձություններ

Ռեկորդային՝ 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում Զելենսկին պատասխանել է ավելի քան 500 հարցի

11 Հոկտեմբեր, 2019 10:31
Ռեկորդային՝ 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում Զելենսկին պատասխանել է ավելի քան 500 հարցի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մարաթոնյան ասուլիսն իր տևողությամբ Գինեսի ռեկորդ է սահմանել։ Ավելի քան 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում նախագահը պատասխանել է ավելի քան 500 հարցի։ Ասուլիսին ներկա է գտնել 300 լրագրող։

«Դրանք հարցեր էին գլխավորի մասին։ Պատասխանել եմ բոլորին։ Հարցերին պատասխանել եմ անկեղծ, սակայն որոշ հարցերի, հավանաբար, ոչ այնպես, ինչպես կցանկանային»,-ասուլիսի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել Զելենսկին։

Նշվում է, որ ասուլիսի ընթացքում Զելենսկին հատուկ ներարկումներ է ստացել, որպեսզի ձայնալարերը չվնասվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին