Կարևոր իրադարձություններ

«Էկզոտիկ» պահ՝ ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ. «Իրատես»

11 Հոկտեմբեր, 2019 09:30
«Էկզոտիկ» պահ՝ ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է ևս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաև որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել:

Որոշվել է` դեկտեմբերի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգևներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն կմասնակցի նիստին: 

Նիկոլ Փաշինյանը «պապից ավելի կաթոլիկ» է եղել, առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, և ինքը նույնպես պետք է պարգևներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին