Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են 51 խմ ապօրինի տախտակ

10 Հոկտեմբեր, 2019 21:08
Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են 51 խմ ապօրինի տախտակ

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51 խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տանտերը դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել և չի ներկայացրել օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին