Կարևոր իրադարձություններ

Սիրիայի երկու բնակավայրերից հայերը դուրս են եկել, Կամիշլիում շարունակում է մնալ 3 000 հայ

10 Հոկտեմբեր, 2019 15:23
Սիրիայի երկու բնակավայրերից հայերը դուրս են եկել, Կամիշլիում շարունակում է մնալ 3 000 հայ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի հայերի մասին:

«Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա:

Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին